17 սեպտեմբերի 2010 - 21:48 AMT
Վրացական կողմը պատճառաբանում է Վերին Լարսի փակումը Հայաստանի կողմից «ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ» չկատարելով

«Սպայկա» ընկերության 8 մեքենաներ չեն կարողանում անցնել «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը: «Մենք մշտապես կապի մեջ ենք Վրաստանում մեր դեսպանատան հետ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ընկերության լոգիստիկայի բաժնի ղեկավար Գևորգ Բուդաղյանը: Նրա խոսքերով, վրացական կողմը պատճառաբանում է ՀԱԿ փակումը Հայաստանի կողմից «ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ» չկատարելով: Միաժամանակ նա նշել է, որ հնարավոր է` վաղն առավոտյան մեքենաներին թույլ տան անցնել Վերին Լարս ՀԱԿ-ով: