17 սեպտեմբերի 2010 - 21:53 AMT
Թուրքիան խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նախապայման է հանդիսանում

Լեռնային Ղարաբաղը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտն է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Էները:

«Եթե Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկի իր զորքերը որոշ շրջաններից դուրս բերելու գործում, ըստ իս, շատ օգտակար կլինի: Դա ցույց կտա, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և ճիշտ ուղղությամբ է ընթանում: Մենք հուսով ենք, որ դա հնարավոր է»,-ասել է Էները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: