18 սեպտեմբերի 2010 - 13:36 AMT
Աշխատանքային խումբն ավարտին կհասցնի հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորումը

Հաշվի առնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի շուրջ ընթացող ակտիվ քննարկումները, ինչպես նաեւ քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների հնչեցրած կարծիքները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ` Հեռուստատեսային հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:

Շահագրգիռ կազմակերպությունների եւ անհատների ընդգրկմամբ ներկայացուցչական խումբը, կարծում ենք, կնպաստի առկա խնդրիների առավել համակողմանի քննարկմանը: