18 սեպտեմբերի 2010 - 14:30 AMT
Մալաթիայի փառատոնի կազմակերպիչները ձեռնպահ մնացին հայկական բրենդի օգտագործումից

Մալաթիայում նոյեմբերի 26-ից դեկտմեբերի 2-ը կայանալիք միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են, որ փառատոնի հաղթողներին կհանձնվի «Բյուրեղյա ծիրան» մրցանակը, ոչ թե «Ոսկե ծիրան»: Այդ մասին հայտնել է Cihan թուրքական գործակալությունը:

Թուրքական «Միլիեթը» օգոստոսի 20-ի համարում գրել էր, որ Մալաթիայում տեղի կունենա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որին կներակայացվի շուրջ 100 ֆիլմ: Լավագույն ֆիլմի համար մրցանակը 10 հազար եվրո է, լավագույն ռեժիսուրայի, լավագույն կանանց և տղամարդկանց դերի համար՝ 3 հազարական եվրո: Հոդվածի վերջում, ճիշտ է, նշվում էր, որ «Երևանում նույնպես անցկացվում է «Ոսկե ծիրան» փառատոնը:

Այդ առնչությամբ Երևանում 2004թ. ի վեր անցնող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կենտրոնը հայտարարել էր, որ ընդհանուր ոչ մի բան չունի թուրքական Մալաթիայում կայանալիք փառատոնի հետ: «Մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո, մենք Թուրքիայի դեմ հայցով դիմեցիքն դատարան մեր բրենդն օգտագործելու վերաբերյալ»,-ասվում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կենտրոնի հայտարարության մեջ: