18 սեպտեմբերի 2010 - 14:33 AMT
Սևանա լճում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» խորագրով առագաստանավային առաջնությունը

2010թ սեպտեմբերի 18-19 Սևանա լճում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» խորագրով առագաստանավային առաջնություն` ավանդական հայկական առագաստանավերով:

Առաջնությունն անցկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Առաջնությանը կմասնակցեն վեց հաշմանդամային ակումբների թիմեր:

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կստանան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ հաղթող թիմը «Lions club» միջազգային ակումբի կողմից կպարգևատրվի հաղթական գավաթով, հաղորդում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունը: