18 սեպտեմբերի 2010 - 17:15 AMT
Հայաստանի արտգործնախարարԷդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու-Յորք

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-իԳլխավորԱսամբլեայի 65-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու-Յորք կմեկնի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Նյու-Յորքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: