7 օգոստոսի 2001 - 23:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶԻՆՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսօր Հայաստանում սկսվել են հայ-ռուսաստանյան համատեղ զինվարժությունները, որոնցում կմասնակցեն ռուսաստանյան ռազմական բազայի 102-րդ զորամասերը եւ Հայաստանի ռազմական ուժերի հինգերորդ բանակային կորպուսը: Զինվարժությունները կանցնեն Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենենտ Միքաել Հարությունյանի ընդհանուր հրամանատարությամբ: Զինվարժությունները կտեւեն չորս օր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: