19 սեպտեմբերի 2010 - 18:01 AMT
Երևանի բուսաբանական այգում անցկացվում է «Գնենք հայրենականը» խորագրով փառատոն

Երևանի բուսաբանական այգում սեպտեմբերի 18-19-ն առաջին անգամ տեղի է ունենում «Գնենք հայրենականը» փառատոն և ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են թեթև արդյունաբերության ոլորտի շուրջ 25 հայկական ընկերություններ: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև մշակութային միջոցառումներ` ազգային երգ ու պար, մանկական խաղերի մրցույթ, էքսկուրսիա դեպի բուսաբանական այգի, բարեգործական գործողություններ:

Արսեն Ղազարյանը նաև ավելացրել է, որ փառատոնը նպաստելու է ձեռնարկատիրության, հասարակության և ձեռնարկատերերի միջև բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև հետապնդում է բնապահպանական նպատակ` մեծացնել ուշադրությունը լքված բուսաբանական այգու նկատմամբ:

Փառատոնի կազմակերպիչներն են`Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը: Այս ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, իսկ նախագծի հովանավորներն են`”Ապավեն”, “Վալեքս գրուպ”, “Կոկա- կոլա”, “Նոյյան” ընկերությունները, միջազգային UNIDO կազմակերպությունը: