19 սեպտեմբերի 2010 - 18:05 AMT
Մայր Աթոռ Սբ Էջմիածինն արգելել է վերաօծել Ախթալայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին

Լոռու մարզում Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման և վերաբացման արարողությունը չի կայացել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայր Վիգեն Ղազարյանն ասել է, որ վերաօծման արարողությունն արգելող կարգադրություն են ստացել Մայր Աթոռ Սբ Էջմիածնից: Կարգադրության պատճառը չի նշվել;

Եկեղեցին պետք է վերաօծվեր օգոստոսի 15-ին, սակայն այն հետաձգվել էր մինչև սեպտեմբերի 19, իսկ հիմա այն հետաձգվում է անորոշ ժամանակով: