20 սեպտեմբերի 2010 - 12:49 AMT
Անցյալ ամիս Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

«Օգոստոսի 16-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ես կատարել եմ երկու զույգի պսակադրություն»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է վարդապետ Կոմիտաս Հովնանյանը:

Նրա խոսքերով, զույգերը 60 տարեկան են եղել: «Պսակադրության ընթացքում մեզ ոչ ոք չի խանգարել: Կարծում եմ, եթե մոտենար ոստիկանները և նրանց բացատրվել, թե դա ինչ միջոցառում է, չեմ կարծում, որ նրանք խնդիրներ կստեղծեն».- ասել է Հովնանյանը:

Որպես ասվածի ապացույց` նա ասել է, որ կարող է տրամադրել լուսանկարներ և տեսանյութեր: