20 սեպտեմբերի 2010 - 15:08 AMT
ԱՄՆ-ում Ղուրանն այրելու համար` Թուրքիայում վրեժ են լուծել ամերիկյան և իսրայելյան դրոշները հրկիզելով

Նախօրեին Թուրքիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ-ում Ղուրանն այրելու դեմ: Երկրի հարավ-արևելքում հազարավոր մարդիկ դուրս էին եկել Դիարբեքիր քաղաքի փողոցները: Ի նշան մահմեդականների համար սրբազան գրքի այրման դեմ բողոքի` ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները: 200 հոգու մասնակցությամբ նմանատիպ ցույց է տեղի ունեցել նաև Ստամբուլում, հաղորդում է Associated Press-ը:

Ֆլորիդայից հոգևորական Թերրի Ջոնսը խոստացել էր այրել Ղուրանն այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանություններն օժանդակեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին պայթեցված WTC աշտարակների տեղում մզկիթ կանգնեցնելու գաղափարին: Սակայն ավելի ուշ Ջոնսը հրաժարվեց իր մտադրությունից: Չնայած դրան, սեպտեմբերի 11-ին երկու բապտիստներ Թեննեսի նահանգից այրեցին Ղուրանի կրկնօրինակները: