20 սեպտեմբերի 2010 - 15:35 AMT
Կիրո Մանոյան. Թուրքիան ձախողեց Աղթամարում կազմակերպած շոուն

Թուրքիան ինքը ձախողեց իր իսկ կազմակերպած շոուն Աղթամարում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, պատարագի մատուցմամբ Սբ Խաչ եկեղեցու հետագա ճակատագրի հարցը չի կարելի փակված համարել:

Մանոյանը հիշեցրել է, որ Լոզանի պայմանագրով Թուրքիայի հայերը իրավունք ունեն պատարագ մատուցել ոչ միայն Սբ Խաչում, այլ նաև այլ հայկական եկեղեցիներում: