20 սեպտեմբերի 2010 - 16:38 AMT
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կոնստանտին Զատուլինին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցության խորացման, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալ Կոնստանտին Ֆյոդորի Զատուլինին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Հենրիկի Բադալյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: