20 սեպտեմբերի 2010 - 17:03 AMT
Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կարող է կայանալ նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 18-ին

«Արթուր Աբրահամը կարող է Կառլ Ֆրոչի հետ մենամարտ անցկացնել նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 18-ին»,- միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրենդ Զաուերլանդի խոսքերն է մեջբերում ruslife.eu-ն:

Աբրահամն ու Ֆրոչը պետք է հոկտեմբերի 2-ին հանդիպեին Մոնակոյում` «Super Six» առաջնության շրջանակներում: Սեպտեմբերի 13-ին Մոնակոյում պետք է կայանար բռնցքամարտիկների մասնակցությամբ մամլո ասուլիսը: Սակայն պարզ դարձավ, որ մեջքի վնասվածքի պատճառով Ֆրոչը չի կարողանա ռինգ դուրս գալ այդ օրը:

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում: Մենք տվել ենք մեր համաձայնությունը, և շուտով «Showtime» հեռուստաալիքը կհայտարարի ճշգրիտ ամսաթիվը»,- ARD ալիքին տված հարցազրույցում նշել է Վիլֆրենդ Զաուերլանդը: