20 սեպտեմբերի 2010 - 17:20 AMT
Արման Քարամյանն իր առաջին խաղն է անցկացրել «Ունիրեա»-ի կազմում

Արման և Արտավազդ Քարամյանների նոր ակումբը` ռումինական «Ունիրեա»-ն երկրի առաջնության 8-րդ տուրում 4:1 հաշվով պարտություն է կրել «Օցելուլա»-ից: 79-րդ րոպեին «Ունիրեա»-ի կազմում իր դեբյուտը նշեց Արման Քարամյանը, իսկ Արտավազդը չմասնակցեց այս հանդիպմանը, հաղորդում է prosport.ro-ն:

Պարտությունից հետո «Ունիրեա»-ն 9 միավորով իջել է 11-րդ տեղը:

Իսկ Դանիայի առաջնությունում Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի ակումբը` «Ռանդերս»-ը, 2:3 հաշվով պարտվել է «Օլբորգ»-ին: Մրցաշարային սանդղակում «Ռանդերս»-ը 11 միավորով 5-րդ տեղում է: