21 սեպտեմբերի 2010 - 13:13 AMT
Կովկաս նավահանգիստ է հասել Հայաստանի համար նախատեսված 16 վագոն ռուսական ցորենը

2010 թ. սեպտեմբերի 20-ի դրությամբ Կովկաս կայարանում բեռնաթափման են սպասում 24 վագոն, իսկ դեպի Կովկաս կայարան են շարժվում 35 վագոն, սակայն առաջին հերթին «ՍՄԱԹ» նավը բեռնվելու է 1000 տ սերմացու ցորենով, որն ըստ միջկառավարական համաձայնագրի, ՌԴ –ից առանձնացված է Հայաստանի համար: Այս մասին PanARMENIAN.Net-ին ուղարկված հաղորդագրության մեջ տեղեկացնում է «Ռեյլվնեշտրանս» ԲԲԸ-ն` հղում անելով «ԲՖԻ» ԲԲԸ-ին:

Ներկայում այդ վագոնները գտնվում են Կովկաս կայարանի ճանապարհին, իսկ «ՍՄԱԹ» նավը սպասելու է այդ վագոններին` հաշվի առնելով բեռնափոխադրման կարևորությունը: Առաջին հերթին բեռնվելու են ցորենի վագոնները` համաձայն Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի և Կովկաս-Փոթի-Կովկաս - «ԲՖԻ» ԲԲԸ նավատորմային օպերատորի պայմանավորվածության:

Կովկաս նավահանգիստ է ժամանել 16 վագոն ցորեն, որը նախատեսված է Հայաստանի համար:

Սկզբնաղբյուրի համաձայն, Կովկաս-Փոթի-Կովկաս նավահանգստաերկաթուղային գծով 2010 թ. իրականացվել է 28 շրջերթ, բեռնափոխադրվել է 1094 առևտրային վագոն կամ 55,1 հազ. տոննա բեռ: 2007 թ. օգոստոսից մինչև 2010 թ. սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Կովկաս-Փոթի-Կովկաս գծի կանոնավոր աշխատանքի ընթացքում կատարվել է 118 շրջերթ, փոխադրվել է 4748 առևտրային վագոն կամ 244 000 տոննա Հայաստանից արտահանվող և Հայաստան ներմուծվող բեռ: Ներկայում Կովկաս նավահանգստից նավերը տեղափոխվում են շաբաթը մեկ անգամ: