21 սեպտեմբերի 2010 - 16:04 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը երբեք չի խուսափել մարտահրավերներից

«Տոնական օրերը լավ առիթ են, որպեսզի արժանին մատուցենք այն մարդկանց, ովքեր արժանի են մեր ամնեօրյա ուշադրությանը և բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը, նաև հասարակության շարժիչ ուժն են», - Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձի տոնակատարության առիթով շքանշանների հանձնման արարողության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ նա ասել է, որ բարեխիղճ մարդն ամենամեծ արժեքն է:

«Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց տաղանդով ու պատասխանատվությամբ բարեխղճորեն իրենց գործն են անում», - ասել է Սերժ Սարգսյանն ու ավելացրել, որ հնարավոր է շատ դեպքերում այդ մարդիկ չեն արժ-անանում այն ուշադրությանը, ինչին, որ արժանի են: Նախագահը նշել է նաև, որ պետության համար 19 տարին երկար ժամանակաընթացք չէ, սակայն պարտավորեցնող է: «Բոլորիս համար պարզ է, որ դեռ շատ անելիքներ ունենք», - նշել է ՀՀ նախագահն, ավելացնելով, որ Հայաստանը երբեք չի խուսափել մարտահրավերներից, քանի որ դա կնշանակեր, որ երկիրը հանձնվում է: