22 սեպտեմբերի 2010 - 12:23 AMT
Թուրքերի համար փակվեց պատուհանը դեպի Եվրոպա

Եվրոպական դաշինքին անդամակցելու Թուրքիայի ձգտումը ներկա պահին անհնարին է: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Նա նշել է երկու հիմնական պատճառ՝ լուրջ մշակութային տարբերություններն ու Եվրամիության ներսում Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, ինչը կապված է Իրանի հետ Թուրքիայի մերձեցման հետ:

Թուրքիայի 27 երկրների միությանն անդամակցելու հայտը տարիներ շարունակ հանդիպել է եվրոպացիների հակազդեցությանը: ԵՄ անդամներին չի բավարարում մարդու իրավունքների հետ կապված իրերի վիճակը Թուրքիայում, նաև Անկարան ոչ մի կերպ չի կարողանում լուծել իրավիճակը Կիպրոսի հետ, որը ԵՄ անդամ է, սակայն որը Թուրքիայի ղեկավարությունը չի ճանաչում որպես պետություն, հաղորդում է MIGnews.com-ը: