«Ուայթհոլ» ընկերությունը ՌԴ-ում ալկոհոլի ներմուծման ու դիստրիբյուտորական առաջատար ընկերություններից մեկն է, որը պայմանագիր է կնքել Great Valley ընկերության հետ, որը հայկական կոնյակի հիմնական արտադրողների թվին է պատկանում: Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, որը ներկայացրել է «Ֆինմարկետը», ընկերությունը մտադիր է 2011թ. Great Valley-ի արտադրանքի իրացումը հասցնել 2,1 մլն շշի, ինչը համապատասխանում է հայկական կոնյակի շուկայի 10 տոկոսին:
Վաճառվելու են ընկերության երկու ապրանքատեսակներ՝ Great Valley 500-2000 ռուբլի արժողությամբ մեկ շշի համար և «Տիգրան Մեծ»՝ 2000 ռուբլի արժողությամբ:
Great Valley ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Արտադրանքի հիմնական մասն իրացվում է ՌԴ-ում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում և այլ երկրներում: «Ուայթհոլ» ընկերությունը ստեղծվել է 1992թ., որի անփոփոխ ղեկավարն է Մարկ Կաուֆմանը: