22 սեպտեմբերի 2010 - 16:07 AMT
2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից աճել է 43,8 տոկոսով

Ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2010թ, հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 2 մլրդ 959 մլն դոլար՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25.3 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին հուլիսի համեմատ ապրանքաշրջանառությունն ավելացել է 6 տոկոսով:

Միևնույն ժամանակ, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 598,1 մլն դոլար՝ ավելանալով 43,8 տոկոսով 2009-ի հունվար-օգոստոսի համեմատ, իսկ ներմուծումը կազմել է 2 մլրդ 360.6 մլն դոլար՝ ավելանալով 21, 3 տոկոսով: