Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի զրույցը: Նախարարները կարծիքներ են փոխանակել ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների արդիական հարցերի շուրջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: