22 սեպտեմբերի 2010 - 19:23 AMT
Հայաստանի պետական մարմինները չեն հավատում աշխատանքային գրքույկներին

Որպեսզի կենսաթոշակ վճարելիս պետությունը հաշվի առնի քաղաքացու աշխատանքային ստաժը, քաղաքացին, բացի աշխատանքային գրքույկից, պետք է ներկայացնի տեղեկանք աշխատանքի վայրից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ շատ գործատուներ աշխատանքային պայմանագրում նշում են իրականությանը չհամապատասխանող աշխատավարձի չափ, Ա. Ասատրյանը նշել է, որ ՀՀ-ում կամավոր և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծումից հետո աշխատակիցը նույնպես պատասխանատվություն է կրելու կուտակային կենսաթոշակային ֆոնդում իր հաշվի համար: