22 սեպտեմբերի 2010 - 19:59 AMT
Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում զիջել է Չեխիայի հավաքականին

Սեպտեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկած Շախմատի օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպել է Չեխիայի հավաքականի հետ:

Միակ հաղթանակն հայկական հավաքականի կազմում տարել է Էլինա Դանիելյանը, նա սպիտակ ֆիգուրներով հաղթեց Եվա Կուլովանին: Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ ոքի խաղաց Քրիստինա Խավիլիկովայի հետ: Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը միավորներ են կորցրել Թերեզա Օլսարովայի ու Օլգա Սիկորովայի հետ պարտիաներում:

Հայաստանի հավաքականը զիջեց չեխ շախմատիստուհիներին 1,5:2,5 հաշվով: