2 հունիսի 2003 - 20:23 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ Է 227 ՁԻԱՀ ՎԱՐԱԿԱԿԻՐ
Այսօր Հայաստանում գրանցված է 227 ՁԻԱՀ վարակակիր, որոնցից 217-ը հանրապետության քաղաքացիներ են: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքերով, Հայաստանը գտնվում է համաճարակի զարգացման երկրորդ, այսպես կոչված` «կոնցենտրացիոն» փուլում: Դա նշանակում է, որ ռիսկի խմբերում պետք է առկա լինեն, առնվազն, 5 տոկոս ՁԻԱՀ վարակակիրներ: Ընդ որում, թմրանյութերի ներերակային օգտագործման հետեւանքով վարակված հիվանդների թիվը կազմում է վարակվածների 15 տոկոսը, ասել է Ս.Գրիգորյանը: