23 սեպտեմբերի 2010 - 18:09 AMT
Համերգը Հայաստանում Սերժ Թանկյանի համար դարձավ իր կարիերայի ամենազարմանալի իրադարձություններից մեկը

«Առաջին համերգը Հայաստանում` իմ մշակութային հայրենիքում, իմ կարիերայի ամենազարմանալի իրադարձություններից մեկն էր: Կարծես ես իմ երաժշտությունը տուն վերադարձրեցի»,- Huffington Post-ին տված հարցազրույցում ասել է երաժիշտ, System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը: Նրա խոսքով, իրեն անգամ զարմացրեց չափազանց բուռն ընդունելությունն ու հուզմունքը, որոնք սովորաբար ուղեկցում են այնպիսի խմբերին, ինչպիսին Բիթլզն է: «Ամառ էր, ու ես դեռ զգում եմ ծիրանի համը»,- նշել է Թանկյանը: