Երևան են ժամանել ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի94 երաժիշտներ ԱՊՀ բոլոր երկրներից և Վրաստանից, ինչպես նաև չինացի ջութակահար Ֆեն Նինը, նվագախմբի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը: ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը Երևանում տեղի կունենա ուրբաթ օրը` սեպտեմբերի 24-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում:
ԱՊՀ մայրաքաղաքներով շրջագայության ծրագրում ընդգրկված են Վերդիի, Պագանինիի, Չայկովսկու, Սեն-Սանսի, Բիզեի ստեղծագործությունները: