Birdlife International միջազգային ընկերակցության պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է հոկտեմբերի 2-ին և 3-ին միանալու Եվրոթռչնադիտարկմանը և բացահայտել թռչունների ուժն ու գեղեցկությունը բնության մեջ և նաև բնակավայրերին մոտ տարածքներում: Միլիոնավոր միգրացիա կատարող թռչուններ այս օրերին լքում են Եվրոպան, թռնելով դեպի իրենց ձմեռման վայրերը` Աֆրիկա: Եվրոթռչնադիտարկում 2010-ը միաժամանակ կոչ է անում պահպանել կենսաբազմազանությունը:
Շուրջ 27 երկրներում Birdlife International-ի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրում են բոլորին միանալ թռչնադիտարկմանը և տեղեկանալ թռչունների միգրացիայի հետաքրքիր մանրամասներին: 2010թ. Եվրոթռչնադիտարկումը նվիրված է Կենսաբազմազանության միաջազգային տարվան` հայտարարված Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) կողմից, որի նպատակն է հրատապ քայլեր ձեռնարկել և կանխել կենսաբազմազանության կորուստը երկրագնդի վրա: Եվրոթչնադիտարկում 2010-ի կիզակետ կհանդիսանա թռչունների բազմազանությունը ամբողջ Եվրոպայում:
Այս միջոցառումը ամենամյա է և համախմբում է հարյուրավոր մարդկանց: Կատարված հետազոտությունները հավաքվում և զեկուցվում են ազգային կենտրոն, տվյալ դեպքում` Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն: :
Անցած տարի մոտ 50 000 մարդ մասնակցել է Եվրոթռչնադիտարկմանը և երկու օրվա ընթացքում հաշվել ավելի քան երեք միլիոն թռչուն: Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը կոչ է անում բոլորին կազմակերպել թռչնադիտարկում իրենց բնակավայրի տարածքում և ընդգրկել հնարավորինս շատ մասնակիցներ:
BirdLife International-ը բնապահպանական կազմակերպությունների միջազգային ընկերակցություն է (ցանց), որն աշխատում է ավելի քան 100 երկրներում, միասին կազմավորելով առաջատար հեղինակություն թռչունների կարգավիճակի, վերջիններիս միջավայրի և խնդիրների, որոնք ազդեցություն ունեն թռչնաշխարհի վրա: