23 սեպտեմբերի 2010 - 21:52 AMT
«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնում ամենաշատը հետաքրքրվում են ավիատոմսերի վաճառքով

«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հեռախոսային տեղեկատուով 50 առավել շատ հարցվող ապրանքները և ծառայությունները: «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնում ամենաշատը հետաքրքրվում են ավիատոմսերի վաճառքով, միջքաղաքային հեռախոսների կոդերով, աշխատանքի տեղավորման գործակալություններով, դեղատներով, համակարգիչներով և բանկերով:

«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի հեռախոսային տեղեկատուն յուրաքանչյուր օր սպասարկում է ավելի քան 5000 զանգ: Զանգերը վերաբերում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպություններին, նրանց կողմից առաջարկած ապրանքներին և ծառայություններին:

Զանգահարողների 60 տոկոսը կազմակերպություններ են փնտրում անվանումով, 30 տոկոսը գործունեությամբ, ապրանքով, ծառայությամբ, իսկ 10 տոկոսը՝ այլ պարամետրերով: