24 սեպտեմբերի 2010 - 11:35 AMT
Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին մեղադրում է Հայաստանին ղարաբաղյան հակամարտությունը սրելու մեջ

Հայաստանը շարունակում է սրել է ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳՎ-ում ամենամյա բանավեճերի շրջանակներում իր ելույթի ժամանակ:

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հիշեցրել է այն մասին, որ Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել և իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ: «ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը և այլ միջազգային կազմակերպություններ նույնպես արտահայտում են այդ նույն դիրքորոշումը ղարաբաղյան հարցում»,- ասել է Ալիևը: