24 սեպտեմբերի 2010 - 15:46 AMT
«Բամբիռը» դեռ զբաղեցնում է 2-րդ տեղը EuroVoice մրցույթում

Հայկական «Բամբիռ» ռոք խումբը, որն այս տարի մասնակցում է EuroVoice-2010 երաժշտական մրցույթին, հանդիսատեսի քվերակության արդյունքում զբաղեցնում է 2-րդ տեղը Կիպրոսի ներկայացուցիչ The Secret խմբից հետո:

EuroVoice-ի առաջին մրցույթի եզրափակիչը տեղի կունենա այսօր Աթենքում (Հունաստան): Մրցույթի հաղթողն ընտրվելու է բացառապես sms-քվեարկության արդյունքներով: «Բամբիռ» խումբը հանդես է եկել That’s Fine With Us («Մեզ հետ լավ է») երգով: «Բամբիռ» խմբի կամ այլ մասնակիցների համար կարելի է ուղարել sms-հաղորդագրություն 1049 համարին «Yes» բառով: Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ eurovoice.tv/home/ պաշտոնական կայքում: Մրցույթին մասնակցում են 27 երկրներ: