24 սեպտեմբերի 2010 - 18:36 AMT
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է

Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին առհասարակ գոյություն ունի, ապա այն առաջին հերթին հայերի ու ադրբեջանցիների ձեռքում է: Այդ մասին «Ռուսական քաղաքականության նոր միտումները Կովկասում. մարտահրավերներ ու հնարավորություններ տարածաշրջանի համար» թեմայով կլոր սեղանի շուրջ հայտնել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդների համար առաջնահերթ խնդիրը պատերազմի կանխումն ու Ադրբեջանի վերադարձն է բանակցային գործընթաց: