24 սեպտեմբերի 2010 - 18:53 AMT
Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արամ Իսաբեկյանի ցուցահանդեսի բացմանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: «Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարիչների միությունում այսօր բացված Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ:

Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ:

Շրջելով ցուցասրահում` վարչապետը ծանոթացել է Արամ Իսաբեկյանի շուրջ քառասուն տարիների ստեղծագործական կյանքի արդյունք հանդիսացող կտավներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: