24 սեպտեմբերի 2010 - 19:57 AMT
Լոս Անջելեսում անցկացվել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն

Սեպտեմբերի 20-ին ԼոսԱնջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը հյուրընկալել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում հայ նկարիչ Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» ցուցահանդեսի փակման երեկոն:Ցուցահանդեսը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացվում էր այս տարվա հունիսի 6-ից:

Փակման երեկոյին ներկաեն եղել արվեստիհայտնի գործիչներ, տեղականկառավարման մարմինների, Լոս Անջելեսի մշակութային էլիտայի ներկայացուցիչներ:Երեկոյին հատուկ հրավիրվածԳլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբըկատարելէ հայ և համաշխարհային հայտնի երգահանների գործեր: Ներկաներինցուցադրվել էֆիլմ Գորկու ծննդավայրՎանի շրջանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու պատմության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: