24 սեպտեմբերի 2010 - 20:56 AMT
Ռուսաստանը Հայաստանին 5000 տոննա ցորեն և 1000 տոննա զտված արևածաղկի ձեթ է հատկացրել

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 24-ի նիստում թույլատրել է Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանին հատկացված մարդասիրական օգնությունը պահպանման տեղամասեր տեղափոխելու և պահեստավորելու հետ կապված 12,28 մլն դրամ ծախսի ֆինանսավորումը իրականացնել 2010թ. երկրորդ կիսամյակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Ռուսաստանը Հայաստանի համար 5000 հազար տոննա ցորեն և 1000 տոննա զտված արևածաղկի ձեթ է հատկացրել: