25 սեպտեմբերի 2010 - 13:37 AMT
Արա Խաչատրյանը չկարողացավ շարունակել պայքարը ծանրամարտի ԱԱ-ում ձեռքի վնասվածքի պատճառով

Անթալիայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը՝ սեպտեմբերի 24-ն անհաջող էր հայ մարզիկների համար

Մինչև 85 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնոմ էին 2 ծանրորդներ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանը:

Մարտիրոսյանը «պոկում» վարժությունը սկսեց 170 կգ-ից, սակայն չկարողացավ օգտագործել բոլոր մոտեցումները և ավարտեց ելույթը ԱԱ-ում: Ամեն ինչ հաջող էր դասավորվում Խաչատրյանի համար, սակայն այդ վարժությունում նա բոլորից լավ հանդես եկավ և 175կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ առաջ անցնելով Ադրիան Զելինսկուց (Լեհաստան) և օլիմպիական և աշխարհի չեմպիոն Յոնգ Լուից (Չինաստան):

«Հրում» վարժությունում ծանրորդը պատվիրեց 201 կգ, սակայն անհաջող բարձրացրեց ծանրաձողը և ստացավ աջ ձեռքի վնասվածք՝ դուրս մնալով հետագա պայքարից:

85 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Զելինսկին՝ երկամարտի արդյունքում հավաքելով 383 կգ:

ՀՀ հավաքականը նվաճել է 6 մեդալ, մինչև 77կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Տիգրան Մարտիրոսյանը, իսկ Մելինե Դալուզյանը նվաճեց երրորդ տեղը:

Սեպտեմբերի 25-ին կմեկնարկեն աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը: