Հայկական «Բամբիռ» ռոք խումբը «That's Fine With Us» կոմպոզիցիայով զբաղեցրեց երրորդ տեղը EuroVoice – 2010 երաժշտության մրցույթում, որը սեպտեմբերի 23-24 անցնում էր Աթենքում: Հաղթողը որոշվեց sms-քվեարկության միջոցով՝ դա «The Secret» խումբն է Կիպրոսից: Ողջ մրցույթի ընթացքում հիմնական պայքարն ընթանում էր «Բամբիռ» և «The Secret» խմբերի միջև, սակայն «Բամբիռն» ի վերջո զիջեց ոչ միայն կիպրոսցիներին, այլ նաև բրիտանական խմբին:
Մրցույթի եզրափակիչը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին, հատուկ հյուրերն էին Էնրիկե Իգլեսիասը և Անասթեյշան, որը ելույթն ընդհատվեց տեխնիկական պատճառներով: Մրցույթը վարում էր հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնը: