25 սեպտեմբերի 2010 - 15:40 AMT
Ռուսական սերմացու ցորենը Հայաստան կհասնի սեպտեմբերի 26-27-ին

Սեպտեմբերի 24-ին լաստանավով Փոթի տեղափոխվեցին Հայաստանի համար նախատեսված 40 վագոնները, որոնցից 16-ը բեռնված էին 1000 տոննա ցորենով: Ինչպես ասվում է «ՌեյլՎնեշտրանս» ՍՊԸ հաղորդագրության մեջ, որը ստացել է PanARMENIAN.Net-ը, այդ վագոններն արդեն Հայաստանի ճանապարհին են և, հավանաբար, 2 օրից կհասնեն հասցեատերին: «1000 տոննա կազմող այս բեռը ցորենի միակ առաքումն է Ռուսաստանից՝ ՌԴ-ից ցորենի արտահանումը արգելելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ: