25 սեպտեմբերի 2010 - 16:29 AMT
Հայաստան-Սլովակիա ֆուտբոլային խաղի տոմսերի արժեքը 2000-6000 դրամ է

Հայաստանի և Սլովակիայի ազգային հավաքականների խաղի տոմսերը, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, արդեն վաճառվում են: Խաղը տեղի կունենա Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի շրջանակներում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, արևմտյան տրիբունայի տոմսերը կարժենան 6000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 4000 դրամ, իսկ հյուսիսային ու հարավային տրիբունաներինը՝ 2000 դրամ: