25 սեպտեմբերի 2010 - 16:54 AMT
Էլինա Դանիելյանը 0,5 միավոր բերեց Հայաստանի կանանց հավաքականին

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը կիսեց միավորը Էլենա Դեմբոյի հետ (Հունաստան): Պարտիան ավարտվեց 16-րդ քայլում: Հայ շախմատիստուհին սև ֆիգուրներով էր խաղում:

Հայ-հունական դիմակայության մնացած պարտիաները շարունակվում են մնացած երեք տախտակներին:

Շարունավում են Լիլիթ Մկրտչյան - Աննա-Մարիա Բոցարի, Լիլիթ Գալոյան - Մարինա Մարկուպուլո և Նելլի Ագինյան - Վերա Պապադոպուլո հանդիպումները: