26 սեպտեմբերի 2010 - 16:15 AMT
ՀՀ Զինված ուժերում տեղի է ունեցել դժբախտ պատահար

Ս.թ սեպտեմբերի 25-ին ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): Կատարվում է հետաքննություն, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: