27 սեպտեմբերի 2010 - 11:49 AMT
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար նվազել են

Ի տարբերություն նախորդ շաբաթների անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են: Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի` սեպտեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: