27 սեպտեմբերի 2010 - 14:00 AMT
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն սկսում է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, հաճախորդներին ֆինանսական ծառայությունների ընդգրկուն փաթեթով ապահովման իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը:

ՀՀ Կենտրոնական բանկի սույն թվականի հունիսի 24-ի որոշմամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն հաշվառվել է ՀՀ ԿԲ ապահովագրական միջնորդների ռեգիստրում և հանդիսանում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի գործակալը:

Այսպիսով, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գլխավոր գրասենյակի և բոլոր մասնաճյուղերի միջոցով բանկային ծառայությունների մատուցմանը զուգահեռ կիրականացնի նաև ապահովագրական միջնորդային գործունեություն` ինչպես ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության գծով, որը 2011 թ-ի հունվարի 1-ից պարտադիր է լինելու ավտոտրանսպորտային միջոցների բոլոր սեփականատերերի համար, այնպես էլ ոչ կյանքի ապահովագրության բոլոր այն դասերի գծով, որոնցով «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ն ունի ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիա:

Պարտադիր ապահովագրումը Հայաստանում գործելու է 2011-ի հունվարի 1-ից: