27 սեպտեմբերի 2010 - 14:02 AMT
ՀԱՊԿ-ն մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպել է ՄԱԿ-ի ղեկավարության հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ և ՄԱԿ-ի համագործակցությանն առնչվող հարցեր 2010 թվականի մարտին ստորագրված համագործակցության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում: Բորդյուժան կարևորել է համագործակցությունը ՀԱՊԿ և ՄԱԿ-ի միջև, առանձնացնելով համագործակցությունը խաղաղապահության ոլորտում՝ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության:

«Այդ ամենը թույլ է տալիս իրապես ամրապնդել փոխգործակցությունը ՀԱՊԿ և ՄԱԿ-ի միջև, ընդլայնել տարածաշրջանին և գլոբալ մասշտաբով խաղաղության ապահովմանն ուղղված համագործակցության միջոցները»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: