27 սեպտեմբերի 2010 - 16:07 AMT
«Բարգավաճ Հայաստանն» առաջադրել է Սամվել Բալասանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ պաշտոնում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրել է կուսակցության խմբակցության պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում»,- այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքերով, Բալասանյանի թեկնածությունը ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում պաշտպանել է ինչպես խմբակցությունը, այնպես էլ կուսակցությունը: «Կարծում եմ, որ Սամվել Բալասանյանն արժանի է զբաղեցնել այդ պաշտոնը և կարող է իրականացնել օրենքով իր վրա դրված պարտականությունները»,- ասել է Արամ Սաֆարյանը: Նա նաև հաղորդել է, որ խմբակցությունն առաջադրելու է նրա թեկնածությունը խորհրդարանում ՀՀ ԱԺ հաջորդ նիստում: