27 սեպտեմբերի 2010 - 16:16 AMT
Ռուսական մարդասիրական օգնությունն արդեն հասնում է Հայաստան

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ տրամադրելով 5 000 տոննա ցորեն և 1000 տոննա զտված ձեթ:

Օգնությունն արդեն հասնում է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀԿԵՈւ մամլո ծառայությունում, Հրազդան կայարանում բեռնաթափվել է ձեթով 9 վագոն: Օգնությունը ՌԴ-ից ընդունում է արտակարգ իրավիճակների նախարարության պետական պահուստների գործակալությունը:

Ձեթի մյուս մասը Հայաստան կներկրվի առաջիկայում, ավելին, աշխատանք է տարվում ցորենի առաքման ուղղությամբ: