27 սեպտեմբերի 2010 - 16:51 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է միայն բանակցային գործընթացի պահպանման ուղղությամբ, գտնում է հայ փորձագետը

ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը կայանում է միայն բանակցային գործընթացի պահպանման մեջ, և փաստահավաք առաքելությունը, որի հետ տարածաշրջան են ժամանելու միջնորդները, նույնպես ծառայում է այդ նպատակին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, ԼՂՀ շուրջ անվտանգության գոտուն ծանոթանալը, ինչպես նաև Շահումյանի ու Գետաշենի շրջաններ այցելությունն Ադրբեջանին թույլ կտա սեփական ժողովրդի առջև արդարացնել բանակցային գործընթացի շարունակումը նախքան նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն ու ԵԱՀԿ-ի` դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք գագաթաժողովը:

Հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կիրականացնի: