27 սեպտեմբերի 2010 - 17:01 AMT
Շախմատի օլիմպիադայում Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսեց Մերաբ Գագունաշվիլու հետ

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում, որտեղ Հայաստանի հավաքականը խաղում է Վրաստանի հավաքականի հետ, առաջինն իր պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյան-Մերաբ Գագունաշվիլի զույգը: Նրանք խաղաղ դաշն կնքեցին 27-րդ քայլում և երկուսն էլ իրենց թիմերին 0,5 միավոր բերեցին:

Լևոն Արոնյան-Բահադուր Ջոբավա, Գաբրիել Սարգսյան-Լեվան Պանցուլայա և Արման Փաշիկյան-Թամազ Գելաշվիլի պարտիաները շարունակվում են:

Մինչ այս տուրը Վրաստանի ու Հայաստանի հավաքականները պարտություն չեն կրել: