27 սեպտեմբերի 2010 - 19:43 AMT
Էլդար Սաբիրօղլուն հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Սեպտեմբերի 27-ին ԱդրբեջանիՊՆ մամուլիծառայության ղեկավարԷլդար Սաբիրօղլուն, մեկնաբանելով ՄԱԿ-իգլխավորքարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջև հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Այս առնչությամբՀՀ պաշտպանությաննախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և երկուստեք նվազեցնել կորուստները: Նույն առաջարկով հանդես են եկել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը»:

Հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներիմասինՍաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվության առնչությամբ ՀՀ ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ հայկական կողմը խստորեն հետևում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել ԱՀ զինված ուժերի մասին: «Ասվածի վառ ապացույցն է վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից 2010թ. սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը: Այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչներ՝ նշելով, որ ուժի հետագա կիրառումը միայն բարդացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թնամանքի շարունակության»,- նշվում է հայտարարության մեջ:

ՀՀ Պաշտպանության նախարարության պնդմամվ, իրականությանը չի համապատասխանումնաևԱՀ ՊՆ մամուլի խոսնակի պնդումը հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծության մասին: «Հարկ ենքհամարում ևս մեկանգամնշել, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համարժեք գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի ոտնձգությունների»,- ընգծվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: