27 սեպտեմբերի 2010 - 19:47 AMT
«ՊրոԿրեդիտ Բանկի» գյուղատնտեսական վարկերի ընթացիկ պորտֆելը կազմում է 2.5 մլն դոլար

Գյուղատնտեսության վարկավորման փորձնական ծրագրի շրջանակներում «ՊրոԿրեդիտ Բանկի» ընթացիկ պորտֆելը կազմում է 2.5 մլն դոլար: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը: «Մենք գյուղատնտեսական վարկեր ենք տրամադրում խելամիտ տոկոսադրույքներով` 9.5 տոկոս ԱՄՆ դոլարով, 14.5 տոկոս` դրամով»,- ասել է նա: