27 սեպտեմբերի 2010 - 20:14 AMT
ՀՀ ԱԱԽ քարտուղար. Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի ՌԴ-ի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի սեպտեմբերի 25-ին կայացած նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարելէեռամսյաժամկետում մշակել ռազմավարությունիցբխող միջոցառումների ծրագիր և դրա իրականացման ժամանակացույցը:

ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱրթուրԲաղդասարյանը նիստի ընթացքում անդրադարձելէ վերջին ամիսներին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի համագործակցության խորացմանն առնչվող հարցերին: «Հայաստանում ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ՀԱՊԿ շրջանակում ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համակարգի ձևավորմանը: ՀԱՊԿ դեկտեմբերյան նստաշրջանի ընթացքում թերևս կընդունվի համապատասխան փաստաթղթերի փաթեթը, և հնարավորություն կունենանք ճգնաժամային, պատերազմական իրավիճակներում, առհասարակ` վտանգ պարունակող ցանկացած դրսևորումների ժամանակ օգտագործել կազմակերպության անդամ երկրների ներուժը»,- ընդգծել է նա:

ԱրթուրԲաղդասարյանը կարևորելէՀայաստանիև Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացումը: «ՌԴ նախագահի այցի շրջանակում Հայաստանում ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փաստաթղթերի ստորագրմանը կհետևի համատեղ ձեռնարկությունների ստեղծումը ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի խոշոր ձեռնարկությունների հետ: Ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը կխորացվի նաև ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ»,- նշել է ԱԱԽ քարտուղարը, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: